BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Գագիկ Ծառուկյան. Ես եկել եմ իմ խաչը տանելու

Գագիկ Ծառուկյան. Ես եկել եմ իմ խաչը տանելու
10.02.2017 | 22:43

ԲՀԿ 9-րդ համագումարում Գագիկ Ծառուկյանն ասել է. «Աստված փակ դռները բացում է, չորը կանաչում է: Ես այս ամեն ինչն անում եմ հանուն ժողովրդի ու չեմ ուզում որևէ մի սուտ խոստումի համար պաշտոնի արժանանալ… Ծառուկյանը չէր կարող իր ժողովրդին տանել արյունահոսության: Չլուծվող խնդիրներ չկան: Տեղյակ եմ բոլոր խնդիրների մասին, քննարկել եմ մեր տնտեսագետների, ֆինանսիստների հետ: Չլուծվող խնդիր չկա, ցանկացած պռոբլեմ իր լուծումն ունի: Նավթ չունենք, գազ չունենք, բայց մոլիբդեն ունենք:


Ես գիտեմ, որ ամենացավոտը վարկերի խնդիրն է. գյուղացիները ցածր տոկոսով վարկերից չեն օգտվում: Երկու տարի հետո ժողովրդի ձեռքը տուն չի մնալու, փող չի մնալու, այդ բոլորը բանկերին է մնալու, ժողովուրդը սնանկ է դառնալու: Այս հարցերին պետք է լուծում տալ: Պետությունը պետք է առողջացման ծրագիր ներկայացնի:


Ես պաշտոնի համար չեմ գալիս, գումարի համար չեմ գալիս, բոլորդ էլ գիտեք, ես ամեն ինչ ունեմ: Պետք է մեր հնարավորությունների չափով օգտակար լինենք: Մեր ազգի մեջ նախանձ կա, եթե նախանձ չլինի, ամեն ինչ կլինի:
Ես եկել եմ իմ պարտքը կատարելու, իմ խաչը տանելու: Միշտ ասել եմ իմ հարցազրույցներում, որ աշխարհի մակարդակով տասը լավագույնից երկուսը հայ են, մենք այդ տաղանդը, ջիղն ունենք: Բոլորը պետք է վստահ լինեն, որ կարող ենք հաղթել:
Ես Հարվարդ չեմ ավարտել, իմ փորձությունը կյանքի փորձություն է»:
ԲՀԿ վերընտրված նախագահը նաև ասել է, որ իրենք պատրաստ են ցանկացած ուժի ու գործչի, ընդհանրապես բոլորի հետ քննարկել ու միասնական իրագործել իրենց ծրագրերը: «Մեր թիմում չկա այդ մարդը, երկրում չկա, ուրեմն ամբողջ աշխարհում կա: Հարկավոր է փնտրել ու գտնել»:
Նա անդրադարձել է քաղաքական դաշտում հնչող վիրավորանքներին՝ նշելով, որ որևէ մեկին վիրավորել չի կարելի: «Վիրավորում է թույլ մարդը, որ ինքն իրենից բան չի ներկայացնում, իր նախանձից մյուսի հասցեին բան է ասում: Ուժեղ մարդը, հզոր մարդը, հարգված մարդը իրեն թույլ չի տա: Բայց եթե որևէ մեկը կփորձի ձեզ վիրավորել, ձեր պատիվը իմ պատիվն է, իմը՝ ձերը: Ուրեմն այնպես իրեն կդնենք իր տեղը, որ իմանա ինքը որտեղից է եկել և ինչի համար է եկել», հայտարարել է նա:


Ծառուկյանն իր կուսակիցներին հորդորել է հարգալից ու տեղը տեղին բանակցել ցանկացած ուժի հետ: «Մենք ասում ենք՝ պաշտոնի համար չենք պայքարում, գումարի համար չենք պայքարում: Ես իրոք իմ ժողովրդին շատ եմ սիրում, ոսկի մարդիկ եք, հյուրասեր մարդիկ եք», նշեց է և դիմել ժողովրդին. «Եթե ինձ հնարավորություն ստեղծվեց իմ թիմով հաջողության հասնելու, իմացեք օր-օրի ամեն մեկն մեկն իր վրա դա զգալու է: Բոլորին ասում եմ՝ վաղվա ընտրությունից է կախված վաղվա օրը, որ ոչ մեկին չմեղադրեք, որ մի ամիս, վեց ամիս հետո պետք է իշխանափոխություն, միտինգներ լինեն: Հնարավորություն է տրված, ամեն մարդու իրավունքն է, հանգիստ, խաղաղ գնացեք և ձեր ընտրությունը կատարեք»:

Դիտվել է՝ 1386

Մեկնաբանություններ